top of page

Սպանելու դիտավարություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ ադրբեջանցի զինվորի մասին

1 day ago
1 min read

Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողը սպանելու դիտավորություն չի ունեցել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը։



«Ես պաշտպանելու խնդիր ընդհանրապես չունեմ։ Պիտի փաստերը գնահատենք․ էն անձը, որը մոլորվելու արդյունքում քայլելով գալիս է, մի հատ տուն ա տեսնում, ապակին կոտրում ա, սոված ա լինում, մտնում ա էդտեղ, ճաշ ա սարքում, փոխվում ա։ Երեխեքը մտնում են, ինքը երեխեքի ձեռից հեռախոսը վերցնում ա, ժամերով էդ երեխեքին նստացնում ա, չի վնասում»,- ԱԺ-ում հայտարարել է Արթուր Պողոսյանը։




ՔԿ նախագահը հավելել է՝ ադրբեջանցի զինծառայողին մեղսագրել են անձին ծանր մարմնական վնասվածք պատճառել՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազատությունից ապօրինի զրկել, բնակարանի անձեռնմխելիությունը խախտել և ապօրինի սահմանահատում հատկանիշներով հոդվածներ։ 

1/3723
bottom of page