top of page

Ֆրանսիան բողոքի ցույցերից հետո 1 միլիարդ եվրո կհատկացնի կրթության ոլորտին

6 days ago
1 min read


Ֆրանսիայի կառավարությունը երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերից հետո հայտարարել է կրթության ոլորտում լայնածավալ բարեփոխումների մասին։ Տեղեկացնում է Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն:


Նրան փոխանցմամբ՝ համալսարանական շենքերի վերանորոգմանը կհատկացվի 1 միլիարդ եվրո, իսկ դպրոցների նորոգման համար շրջաններին կտրամադրվի 4 միլիարդ եվրոյի արտոնյալ վարկ։



Նախատեսվում է նաև 2027 թվականից ուսանողական կրթաթոշակները համապատասխանեցնել գնաճին, իսկ 2027–2028 թվականներին բարձրագույն կրթության համակարգում ավելացնել 15 հազար ուսումնական տեղ և ստեղծել հազար նոր աշխատատեղ։



Վարչապետի խոսքով՝ բարեփոխումների մշակման ընթացքում հաշվի են առնվել շուրջ 3 հազար լիցեյներից ստացված առաջարկները։

1/3723
bottom of page