top of page

Հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան

2 days ago
1 min read

Պաշտպանության նախարարի ուրախ-զվարթ տեսանյութերն ես նայում՝ զորամասեր, դիրքեր է գնում․ անդրադարձել է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։



«Երևի նոր են պարզել, որ այդ ամենն իրենց պարտականությունն է, այլ ոչ թե նոր բարեփոխում կամ տեխնոլոգիական լուծում:



Բայց այլ բանի համար գրեցի: Ի՞նչ արժեք ունի կամ որքանո՞վ են անկեղծ այդ շփումները սպայակազմի, շարքային անձնակազմի, առհասարակ, դիրքապահների հետ, եթե այդ նույն մարդիկ տեսնում են, գիտեն ձեր վերաբերմունքը հայրենիքի պաշտպանի, մեր նահատակների նկատմամբ:



Ձեզ թվում է, որ բանակում, զինծառայողների շրջանում հարց չի առաջանում, թե ինչու է իրենց վերադաս հրամանատարությունը, ԳՇ պետը, նախարարն անտեսում սրանից 4 տարի առաջ ՀՀ նկատմամբ ագրեսիան ու դրա հետևանքով զոհված իրենց համածառայակիցներին, հայրենակիցներին:

224 մարդ է զոհվել 2022-ի սեպտեմբերյան հարձակման հետևանքով. այդ մարդիկ նահատակվել են հայրենիքը պաշտպանելիս, իսկ պաշտպանության նախարարն ու ԳՇ պետը չտեսնելու, չլսելու տալով՝ անարգում են մեր սուրբ նահատակների հիշատակը:



Իրենց ղեկավարն էլ, նույն օրը, հեծանվավազք է կազմակերպում, անհոգ դեմքով ժպտում, ուտում-խմում ու կյանքը վայելում:



Իրենց բանակը, զինծառայողները միայն պետք են քարոզարշավների համար, զորահանդես անելու և շարքի առաջ կանգնելու կադրեր ստանալու համար, իսկ երբ թեման հասնում է նահատակությանը, հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան:



Փառք մեր նվիրյալներին,


հավերժ փառք մեր նահատակներին», - նշել է Աբրահամյանը: 

1/3621
bottom of page