top of page

Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է անցկացնում․ մանրամասներ

Sep 6
1 min read

ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ամբողջ տարածքում անցկացնում  է «Զգուշացե՛ք, երեխաներ են» կարգախոսով 10-օրյա միջոցառում։ 


«Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում իրականացվելու է ուժեղացված ծառայություն։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է․


  • տարրական դասարանների երեխաներին ուղեկցել և չթողնել առանց հսկողության,


  • տրանսպորտային միջոցները չտրամադրել անչափահասներին,


  • երթևեկելիս լինել խիստ ուշադիր և պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները,


  • մեքենաները չկայանել արգելվող գոտիներում 2-րդ շարք կամ հետիոտնային անցումների վրա։


ՆԳն ոստիկանությունը կոչ է անում ցուցաբերել օրինապահ վարքագիծ, պահպանել ճանապարհային երթևեկության կանոններն ու հասարակական կարգը», - ասված է հաղորդագրության մեջ։

1/3636
bottom of page