top of page

Ադրբեջանում անցկացվել է «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» խորագրով փառատոն. ադրբեջանագետ

  • 4 days ago
  • 1 min read


Այսօր կայացած միջոցառմանը հավաքվել են պատգամավորներ ու ՏԻՄ ղեկավարներ, որոնք մեր քարտեզի ներքո զուռնա-դհոլով «փարթի» են արել։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է, որ լրիվ լուրջ է ասում, և առաջարկել է բացել ու կարդալ բուն աղբյուրը:


Ադրբեջանագետը նշել է. 

«Ամենօրյա մակարդակով Ադրբեջանում Հայաստանի Հանրապետության դեմ քարոզվում և մշակվում է զավթողական հայեցակարգ, իսկ դրան անդրադարձող, դա կանխող այս պահի դրությամբ չկա։ Այս տգիտության գինը շատ թանկ է նստելու մեզ վրա։ Ինչպե՞ս է հնարավոր, որ սենց անթաքույց ճակատիդ ասեն, որ քո հետևից գալու են, ու դու դա կանխելու համար ոչինչ չանես․․․ ոչ միայն չանես, այլև այդ ասողին սարքես «խաղաղության» ջատագով»։

1/3459
bottom of page