top of page

ԵՄ-ն Թուրքիայից պահանջելու է չմատակարարել ռուսական գազ

  • Jun 20
  • 1 min read

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Կատարինա Ռայխեն հայտարարել է, որ Եվրոպական միությունը նոր պայմանագրերով պնդելու է, որպեսզի Թուրքիայից ԵՄ պետություններ արտահանվող կապույտ վառելիքը ռուսական ծագում չունենա։


«Թուրքիան հասկանում և ընդունում է այն փաստը, որ ԵՄ-ն մեծ նշանակություն է տալիս ռուսական հումքային մատակարարումներից հրաժարվելուն», — Bloomberg-ը մեջբերում է նրա խոսքերը։


Դրա հետ մեկտեղ, Անկարայում ուղղակիորեն հասկացրել են, որ Ռուսաստանից ստացվող մատակարարումների անհապաղ փոխարինումն անհնարին է ինչպես տնտեսական դրդապատճառներով, այնպես էլ առկա ռեսուրսների սահմանափակ լինելու հետևանքով։

1/3461
bottom of page