top of page

«Ալեքբերլին հայտարարել է, որ Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար». Հռիփսիմե Առաքելյան

  • 8 hours ago
  • 1 min read

Լրագրող Հռիփսիմե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի հատ տուշշշշշշշ

Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար․ Ազիզ Ալեքբերլի


«Արևմտյան Ադրբեջան» համայնքի վարչության նախագահ Ազիզ Ալեքբերլին «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» III համագումար-փառատոնի շրջանակում հայտարարել է, որ, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձն իրենց «հայրենի հողեր» համապատասխանում է մարդու հիմնարար իրավունքներին և միջազգային իրավունքին։


Նա ընդգծել է, որ տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունները վկայում են «արևմտյան ադրբեջանցիների»՝ իրենց «հայրենի հողեր վերադարձի» անխուսափելիության մասին։


Ալեքբերլին հավելել է, որ Հայաստանը պետք է ընդունի այս իրողությունը և ստեղծի պայմաններ՝ «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ, արժանապատիվ և խաղաղ վերադարձի համար»։

1/3443
bottom of page