Քաղաքացիները մտահոգվելու առիթ չունեն. Խուդաթյանը՝ գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին
- Jun 11
- 1 min read

Քաղաքացիները մտահոգվելու առիթ չունեն գազի սակագնի հնարավոր բարձրացման հետ կապված, այս մասին ԱԺ-ում լրագրողների ճեպազրույցում հավաստիացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Մենք գազը ստանում ենք կանոնավոր գրաֆիկով, այն սակագնով, որը գոյություն է ունեցել, այդ սակագները սահմանված են պայմանագրով, որոնք դեռ ժամկետի մեջ են: Մենք հիմա շարժվում ենք այդ պայմանագրով: Մեր աշխատանքային հարաբերություներում ոչինչ չեն փոխվել»,- նշեց նա:
Խուդաթյանը նաև նշեց, որ Հայաստանի համար գազի գնի հնարավոր թանկացման հարցի շուրջ այլ զարգացումներ չկան:




















