top of page

«Հրապարակ»․ ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել

  • 3 hours ago
  • 1 min read



«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ի ներսում միմյանց դեմ ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել։ Ցուցակի հետին հորիզոնականներում հայտնված գործող պատգամավորները չեն կարողանում հաշտվել այն անարդարության հետ, որ տեղի ունեցավ ներկուսակցական ընտրությունների եւ ցուցակը կազմելու ժամանակ:

Կարծում են, որ ոմանք ծանոթ-բարեկամ սկզբունքով խլեցին իրենց մանդատները։ Հատկապես Արայիկ Հարությունյանի հետ ասոցացվող անձինք են եղել շահողները: Նրանցից մեկին` Դավիթ Դանիելյանին, ՔՊ վարչությունը հեռացրեց ցուցակից՝ ընտրողներին իր օգտին ուղղորդելու համար։

Ասում են, որ 50-ում հայտնված Արագածոտնի փոխմարզպետ Միլադա Հովհաննիսյանն էլ եղբոր՝ վարչապետի աշխատակազմի աշխատակից Սուրեն Հովհաննիսյանի քարոզչությամբ է իր տեղը նվաճել, եղբայրն էլ ցուցակում 65-րդն է։

ՔՊ-ականները նեղսրտած են` ինչո՞ւ պետք է հիմա «վիզ դնեն», որ Արայիկի մարդիկ պատգամավոր դառնան։

bottom of page