top of page

ՀԷՑ-ը նոր սպառման համակարգերի բաշխման ցանցին միացման վճարները նվազեցնում է

  • Apr 3
  • 1 min read

Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում նոր սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միացման վճարների վերանայման վերաբերյալ։

Ըստ ՀԾԿՀ-ի տարածած հաղորդագրության՝ առաջիկայում կդիտարկի նոր սպառման համակարգերի միացման վճարների նվազեցման և 6(10)կՎ լարմամբ միացման դեպքում տեխնիկական պայմանների տրամադրմամբ բաշխման ցանցին միացման հնարավորությունը։

«Քննարկումը միտված էր բաշխման ցանցին միացման համար Հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523Ն որոշմամբ հաստատված՝ էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով սահմանված՝ 0,22կՎ և 0,4կՎ լև առանձիննություններում գտնվող դիմող անձանց, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի բնակիչների կողմից վճարվող համապատասխան միացման վճարների նվազեցմանը»,- նշված է հանձնաժողովի հայտարարությունում:

Նշենք, որ ՀԷՑ-ում մեկնարկել է նոր բաժանորդ դառնալու վճարների՝ 30-40% նվազեցմանն ուղղված գործընթացը:

Երեկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հարցին ի պատասխան տեղեկացրել էր, որ  ՀԷՑ-ում նոր սպառող բաժանորդների շուրջ 1500 հայտի ուշացում կա:

Ղազինյանը ՀԷՑ-ի նոր սպառող բաժանորդների վճարների իջեցումն ընտրակաշառքի ձև է համարում:

«ՀԷՑ-ում նոր սպառող բաժանորդների վճարների թանկացումը վերագրվում էր մեզ այն պարագայում, երբ մենք որևիցե գործիք չունեինք դա անելու: Դա անում էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Հիմա որոշել են այդ վճարներն իջեցնել, դա իրենց կողմից ընտրակաշառքի մի ձև է, այնպես ինչպես թոշակները և մյուս բաները, որոնք կատարվում են»,-նշել էր նա:

1/3404
bottom of page