Իրանը փակել է իր օդային տարածքը
- Feb 28
- 1 min read

Իրանը փակել է իր օդային տարածքը: Այս մասին հայտնում են իրանական ԶԼՄ-ները:
Ավելի վաղ գրել էինք՝ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին:
Իրանական Tasnim գործակալությունը հաստատում է Թեհրանում պայթյունները և հայտնում Իսրայելի կողմից հարձակման մասին:




















