top of page

«Մենք պետք է ընտրենք մեր ապագան». Նարեկ Կարապետյանը հանդիպել է երիտասարդների հետ

  • Feb 26
  • 1 min read

Փետրվարի 25-ին «Տաշիր Արենա»-ում տեղի է ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ։ Հանդիպման ընթացքում Նարեկ Կարապետյանը երիտասարդներին ներկայացրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնտեսական 5 քայլերը, ինչպես նաև կուսակցության երիտասարդական քաղաքականության տեսլականը։


Բաց և անկեղծ միջավայրում երիտասարդները Նարեկ Կարապետյանի հետ հարցուպատասխանի ձևաչափով քննարկել են իրենց հուզող խնդիրները։


Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև «Միսթր ուժ» նախաձեռնության պաշտոնական շնորհանդեսը։ Պատմության մեջ առաջին անգամ գործարկվել է AI գործիքով ստեղծված քաղաքական բոտը, որը 24/7 ռեժիմով պատասխանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ծրագրերի և տեսլականի վերաբերյալ հարցերին։



«Այստեղ երիտասարդներ են, ովքեր իրենց ապագան տեսնում են Հայաստանում, այդ ապագան կառուցելու համար կան մի քանի նախապայմաններ։ Օրինակ այսօր ուրախացել էինք, որ 10 հազար դրամով կենսաթոշակ է բարձրանալու, բայց արդյոք դա՞ է մեր երազած ապագան։ Մենք պետք է մեր ապագան ընտրենք այնպես, որ 40-50 տարի հետո ստիպված չլինենք սպասելու 10 հազար դրամով թոշակի բարձացմանը։ Մեր առաջնահերթությունը պետք է լինի ոչ թե դա, այլ երկրում տնտեսական ակտիվ, հզոր կառույցների ձևավորումը»,-ասել է Նարեկ Կարապետյանը։   


1/3235
bottom of page