top of page

Իրանում ցուցարարները հրդեհել են պետական և հասարակական շենքեր

Jan 10
1 min read

Իրանում շարունակվող անկարգությունների ֆոնին ցուցարարները հրդեհել են մի շարք պետական և հասարակական շենքեր։ Թեհրանի արվարձան Քարաջ քաղաքում հրդեհվել է քաղաքապետարանի շենքը։


Հաղորդվում է նաև Սաադաբադ շրջանում գտնվող կառավարական շենքի, Քաջ հրապարակում գտնվող Ալ-Ռասուլ մեծ մզկիթի, ինչպես նաև Քարաջում գտնվող քաղաքապետարանի շենքի հրդեհման մասին։ Կենտրոնական Յազդ քաղաքում անկարգությունների մասնակիցները հրդեհել են հեռահաղորդակցության ընկերության շենքը: Այս մասին գրում է «Արևելքը»։

1/3674
bottom of page