Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ-ի համատեղ նիստը․ Հայաստանը չի մասնակցում

Մոսկվայում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, ինչպես նաև անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստը։ Հայաստանը չի մասնակցում հանդիպմանը։
Նիստից առաջ մասնակիցները համատեղ լուսանկարվել են, սակայն Հայաստանի դրոշը մնացել է առանց ներկայացուցչի։
Նշենք նաև, որ նոյեմբերի 11-ին Մոսկվայում նախատեսված է ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Ավելի վաղ կազմակերպության գլխավոր քարտուղարը հայտնել էր, որ Ռուսաստանն առաջարկել է կասեցնել ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի և քվոտային պաշտոններում թեկնածուներ առաջադրելու իրավունքը։
Սերգեյ Լավրովի խոսքով՝ որոշման հիմքում Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին անդամակցության վճարների չկատարումն է։
Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի նկատմամբ Երևանի հետաքրքրությունները սպառված են։ Նա նաև ավելի վաղ նշել էր, որ դեմ չէր լինի կազմակերպությունից Հայաստանի հեռացմանը։
Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թվականից սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի գործունեությանը։




















