top of page

Մադրիդի «Ռեալը» 90+4-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը «Բետիսի» հետ խաղում

  • 8 hours ago
  • 1 min read

Իսպանական Լա Լիգայի 2025/26 մրցաշրջանի 32-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում ուժերը չափեց Սևիլիայի «Բետիսի» հետ։

«Օլիմպիկո դե Սևիլիա - Լա Կարտուխա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց դրամատիկ ոչ-ոքիով՝ 1:1 հաշվով։ Խաղը սպասարկում էր գլխավոր մրցավար Սեսար Սոտո Գրադոն։

​Հանդիպման հաշիվն արդեն 17-րդ րոպեին բացեց «Արքայական ակումբի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ Թվում էր, թե մադրիդցիները կկարողանան պահպանել հաղթական հաշիվը և կարևոր 3 միավոր վաստակել, սակայն հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին (90+4′) տանտերերի պաշտպան Էկտոր Բելյերինը վերականգնեց հաշվի հավասարությունը՝ փրկելով իր թիմին պարտությունից։

​Իսպանիայի առաջնության հաջորդ տուրում Մանուել Պելեգրինիի գլխավորած «Բետիսը» մայիսի 3-ին կմրցի «Օվիեդոյի» հետ, իսկ Ալվարո Արբելոայի սաները նույն օրը կհանդիպեն «Էսպանյոլին»։

1/3334
bottom of page