top of page

Համայնքային երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցների աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա շուրջ 30%-ով․ Ավինյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 30
  • 1 min read


ree

2025 թվականի հունվարի 1-ից համայնքային երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցների աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա շուրջ 30%-ով, գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

 

«Հանդիպելով 26 համայնքային արվեստի դպրոցի տնօրեններին՝ քննարկել ենք ոլորտի զարգացման ուղիները։ Այս կրթօջախներում սովորող 9500 երեխաներն իրենց ուսուցիչների շնորհիվ ստանում են արժեքավոր կրթություն, և մենք պարտավոր ենք գնահատել այդ նվիրված աշխատանքը։


 

Երևանի մշակութային կյանքը շարունակելու է զարգանալ, և մեր աջակցությամբ իրականացվող նախագծերը պետք է ունենան շարունակություն», - գրել է նա՝ ընդգծելով, որ մշակույթի և կրթության ոլորտի առաջընթացը մնում է իրենց առաջնահերթություններից մեկը։

1/3014
bottom of page