Սյունիքի մարզի պարեկները զենք-զինամթերք են հայտնաբերել
- Lilit

- May 23
- 1 min read
Մայիսի 21-ին Սյունիքի մարզի պարեկները ծառայության ժամանակ Երևան-Մեղրի ճանապարհի 218-րդ կիլոմետրին նկատել են պարկ, որի մեջ զենք-զինամթերք կար։ Նշված վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները ճամփեզրին առկա պոլիէթիլենային պարկում հայտնաբերել են լծակով նռնակներ, արկի մարտագլխիկ, ինքնաձիգի պահեստատուփեր, տարբեր տրամաչափի 121 փամփուշտ, ատրճանակ և հրացան։Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Կատարվում է նախաքննություն։






















