top of page

Սրբուհի Գալյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է վիզաների ազատականացման գործընթացը

  • 3 days ago
  • 1 min read

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարգարոսին: Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։



Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում իրականացվող քայլերը, ինչպես նաև դատաիրավական և սահմանադրական բարեփոխումների ընթացքը։



Նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է նաև ոլորտային մի շարք հարցերի, այդ թվում՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացին և քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների ու կալանավորված անձանց թվային հարաբերակցությանը։


Քննարկվել են նաև առաջիկայում Երևանում նախատեսվող ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների երկխոսության և «Արդարադատություն, ազատություն և անվտանգություն» ենթակոմիտեի նիստերի կազմակերպմանն առնչվող հարցերը։




Հանդիպման ավարտին կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ։ 

1/3457
bottom of page