top of page

Թրամփը կանխել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի սպանությունը

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 16
  • 1 min read

ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփը դեմ է արտահայտվել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանելու Իսրայելի ծրագրին։ Այս մասին գրել է CNN-ը:


Նա հրապարակային և մասնավոր զրույցներում հստակ հայտնել է, որ ներկա փուլում նախընտրում է, որպեսզի Միացյալ Նահանգները չմիջամտի։


ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ իսրայելցիներն Իսրայելի և Իրանի միջև շարունակվող հակահարվածների ֆոնին Խամենեին սպանելու հնարավորություն են ունեցել։ 


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսնկը հայտնել է, որ Թրամփի կողմից Իսրայելի ծրագիրը մերժելու մասին լուրերը «կեղծ» են։

1/2694
bottom of page