top of page

ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության և ԱՄՆ ԿՀՎ տնօրենները հեռախոսազրույց են ունեցել

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 12
  • 1 min read

ree

ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը և ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռեթքլիֆը հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել կանոնավոր կապեր պահպանել, հայտնում է interfax.ru-ն:

«2025 թվականի մարտի 11-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Նարիշկինի և ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ռեթքլիֆի միջև։ Զրույցի ընթացքում քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու հետախուզական ծառայությունների փոխգործակցության և ճգնաժամի կարգավորման հարցեր։

Զրույցի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել կանոնավոր կապեր պահպանել Արտաքին հետախուզության ծառայության և ԿՀՎ-ի տնօրենների միջև՝ օգնելու ապահովել միջազգային կայունությունն ու անվտանգությունը, ինչպես նաև նվազեցնելու առճակատումը Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում», - ասվում է հաղորդագրության մեջ։

1/3011
bottom of page