top of page

Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Լևիկ Միքայելյանն ու Կնյազ Իբոյանը եզրափակչում են

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 10
  • 1 min read

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 2 ներկայացուցիչ երեկ դուրս է եկել եզրափակիչ:

Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնի կոչման համար կպայքարեն 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանն ու 92 կգ քաշային Կնյազ Իբոյանը:

Միքայելյանը մեկնարկում երկու հաղթանակ է տարել՝ նախ գերմանացի, ապա իտալացի ըմբիշների դեմ, և դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ 11:1 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ։

92 կգ Կնյազ Իբոյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակչից, որտեղ հաղթել է բելառուս Իգնյատյուկին։ Կիսաեզրափակչում նա 10:0 հաշվով փայլուն հաղթանակ է տարել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ՝ դուրս գալով եզրափակիչ:


Քառորդ եզրափակչից է սկսել նաև Խաչատուր Խաչատրյանը (125կգ), որտեղ ժամանակից շուտ հաղթել է վրացի Շավաձեին։ Կիսաեզրափակչում Խաչատրյանը դարձյալ գոտեմարտել է Ուկրաինայի ներկայացուցչի հետ և զիջել մրցակցին: Հայ ըմբիշը կպայքարի բրոնզե մեդալի համար:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 65 կգ քաշային Հայկ Աբրահամյանը բրոնզե մեդալի համար պայքարել է Ֆրանսիան ներկայացնող Արսամուրզաևի հետ, սակայն զիջել է մրցակցին:

1/2505
bottom of page