top of page

«Օսասունան» և «Ռեալ Մադրիդը» ցավակցել են «Բարսելոնային»

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 9
  • 1 min read

«Բարսելոնան» հայտարարություն է տարածել «Օսասունայի» հետ իսպանական Լա լիգայի 27-րդ տուրի հանդիպումը բժիշկ Կարլես Մինյարո Գարսիայի մահվան պատճառով հետաձգելու մասին։

«Մեծ ցավով «Բարսելոնան» հայտնում է առաջին թիմի բժիշկ Կարլես Մինյարո Գարսիայի մահվան մասին այսօր երեկոյան։

Այդ պատճառով «Օսասունայի» հետ հանդիպումը հետաձգվել է:

«Բարսելոնայի» տնօրենների խորհուրդը և ողջ անձնակազմը մեր անկեղծ ցավակցություններն են հայտնում նրա ընտանիքին և ընկերներին այս դժվարին պահին»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի ուշ պաշտոնական մեկնաբանությամբ հանդես եկավ նաև «Օսասունան»։ «Մեր ակումբը ցանկանում է իր խորին ցավակցությունը հայտնել բժիշկ Կարլես Մինարո Գարսիայի ընտանիքին, ինչպես նաև «Բարսելոնայի» ողջ անձնակազմին և երկրպագուներին: Հանգչիր խաղաղությամբ, Կարլես»,- ասվում է հայտարարության մեջ։

Հանդիպման նոր ժամկետը կորոշվի ավելի ուշ։

Մադրիդի «Ռեալը» ևս արձագանքել է «Բարսելոնայի» ողբերգական լուրերին.

«Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը, նրա նախագահը և տնօրենների խորհուրդը խորապես վշտացած են «Բարսելոնայի» բժիշկ Կարլես Մինարո Գարսիայի մահվան կապակցությամբ։ Ցանկանում ենք մեր ցավակցությունն ու աջակցությունը հայտնել Կարլեսի ընտանիքին ու ընկերներին, նրա գործընկերներին և ողջ «Բարսելոնա» ակումբին»,- ասված է Մադրիդի «Ռեալի» պաշտոնական հայտարարության մեջ։

1/2505
bottom of page