top of page

ՄԻՊ-ն այցելել է Երևանի Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող անձանց

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 4
  • 1 min read

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 4-ին այցելել է Երևանի Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող անձանց:

Պաշտպանը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով, բժշկական օգնության և սպասարկման հետ կապված հարցերով:

Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ ներկայացուցիչները ներկայացրել են Պաշտպանի լիազորությունների շրջանակը և պատրաստակամություն հայտնել դրա շրջանակներում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն:

Հիշեցնենք՝ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն Ազատության հրապարակում հացադուլ է սկսել՝ որպես խնդրանք Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին՝ «դադարեցնելու իր կյանքի համար անդառնալի սպառնալիք հանդիսացող այս հացադուլը»։

Մանե Թանդիլյանի հացադուլին են նաև նրա այլ քաղաքացիներ։

bottom of page