top of page

Հայաստանի կանանց հավաքականը 6:1 հաշվով հաղթել է Լիխտենշտեյնի ընտրանուն. Լարա Կազանչյանը՝ հեթ-տրիկի հեղինակ

  • Writer: Lilit
    Lilit
  • Feb 21
  • 1 min read

ՈւԵՖԱ-ի Կանանց Ազգերի լիգայի C լիգայի մեկնարկային տուրում Կանանց Հայաստանի ազգային հավաքականը Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում ջախջախեց Լիխտենշտեյնի ընտրանուն (6:1):

Մեր ընտրանու կազմում հեթ-տրիկ ձևակերպեց ֆրանսիական «Լանսի» կիսապաշտպան Լարա Կազանչյանը։ Մեկական անգամ էլ աչքի ընկան Մարալ Արթինը, Օքսանա Պիզլովան և Աննա Դալլաքյանը։ Հյուրերի կազմում միակ գոլը հեղինակեց Կատերինա Ռիշը։

Նշենք, որ կանանց Հայաստանի ազգային հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի 4 օրից՝ փետրվարի 25-ին Ղազախստանի ընտրանու հետ։

1/2505
bottom of page