top of page

67 քաղաքացու փրկարարները դուրս են բերել անվտանգ վայր․ ի՞նչ վիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Feb 20, 2025
1 min read

Երեկ գիշերվանից սկսած ՀՀ ՆԳՆ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցներն անցել են ուժեղացված ծառայության։ Այդ մասին զրույցում ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ մինչ այս պահը ՀՀ ավտոճանապարհներին գրանցվել է 14 դեպք։ 

«23 տրանսպորտային միջոց արգելափակումից դուրս է բերվել, 67 քաղաքացու էլ փրկարարները դուրս են բերել անվտանգ վայր»,- նշեց Սարգսյանը։

Փետրվարի 20-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ 

Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ին և΄ գիշերը, և΄ ցերեկն աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։

1/3636
bottom of page