top of page

«Ազգային առաջընթաց»-ը խզել է Մարությանի հետ դաշինքը

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Dec 7, 2024
  • 1 min read

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը խզել է Հայկ Մարությանի հետ դաշինքը:


Հիշեցնենք, որ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը 2023թ-ի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցեց «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակով, սակայն, մանդատից զրկվելուց հետո, իր կուսակցությունը ստեղծեց «Նոր ուժ»-ը:


«Ազգային առաջընթաց»-ի ղեկավար Հայկ Գրիգորյանը հայտնեց, որ արդեն քանի ամիս է՝ խզել են դաշինքը Հայկ Մարությանի հետ:


Պատճառը քաղաքական տարաձայնություններն են՝ թե՛ ավագանիում գործունեությամ, թե՛ այլ հարցերի շուրջ, այդ թվում՝ տրանսպորտի թանկացման դեմ նախաձեռնած Հայկ Մարությանի ստորագրահավաքի մասով կան անհամաձայնություններ:

bottom of page