top of page

Մոցարտի` նախկինում անհայտ ստեղծագործություն է հայտնաբերվել

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 20, 2024
  • 1 min read
ree

Գերմանիայում Մոցարտի` նախկինում անհայտ ստեղծագործություն է հայտնաբերվել։ Դասական շրջանի ավստրիացի նշանավոր կոմպոզիտորը գրել է այն դեռահաս տարիքում:


Նախկինում անհայտ պարտիտուրը հայտնաբերվել է Լայպցիգի երաժշտական ​​գրադարանում:


12 րոպեանոց ստեղծագործությունը կոչվում է Serenate ex C և բաղկացած է յոթ մինյատյուրներից` լարային տրիոյի համար: Աշխատանքը թվագրվում է 1760-ականների վերջով։ Սա նշանակում է, որ Մոցարտն այն գրել է դեռահաս տարիքում, ասում են հետազոտողները։


Գտնված ձեռագիրը մոտ 1780 թվականին արված պատճեն է։


Երաժշտական ​​ստեղծագործությունն առաջին անգամ կներկայացվի սեպտեմբերի 21-ին Լայպցիգի օպերայում։

1/3045
bottom of page