Ռուսական կողմը պատասխան միջոցներ է մշակում․ Զախարովա
Sep 16, 2024
1 min read

Ռուսական կողմը միջոցներ է մշակում՝ ի պատասխան ռուսական ԶԼՄ-ների նկատմամբ ԱՄՆ իշխանությունների սահմանափակումներին։ Այս մասին ռուսական Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանի գործադիր իշխանությունն արձագանքում է, բոլոր քաղաքական գնահատականները տրված են։ Ինչ վերաբերում է պատասխան միջոցառումներին, դրանք կմշակվեն», - ասել Է դիվանագետը։




















