top of page

Թուրքիան կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա

Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա, որպեսզի վերջինը դադարեցնի ցեղասպանությունը, որը նա իրականացնում է Գազայի հատվածում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը այն բանից հետո, երբ Անկարան դիմել է Արդարադատության միջազգային դատարան՝ միանալու Հարավաֆրիկյան հանրապետության հայցի հիման վրա Իսրայելի դեմ հարուցված գործընթացին։

«Մենք հենց նոր հայց ներկայացրեցինք Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ։ Իսրայելը, ոգևորված իր հանցագործությունների անպատժելիությունից, ամեն օր սպանում է անմեղ պաղեստինցիների: Միջազգային հանրությունը պետք է անի իր բաժին գործը՝ դադարեցնի ցեղասպանությունը և անհրաժեշտ ճնշում գործադրի Իսրայելի և նրա կողմնակիցների վրա, Թուրքիան կգործադրի բոլոր ջանքերը այս նպատակին հասնելու համար»,- գրել է Թուրքիայի ԱԳ նախարարը X-ում:

bottom of page