top of page

Թուրքիայի Բուրսա նահանգում խոշոր հրդեհ է բռնկվել

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 7, 2024
  • 1 min read
ree

Օգոստոսի 7-ի առավոտյան՝ ժամը 07.30-ի սահմաններում Թուրքիայի Բուրսա նահանգում խոշոր հրդեհ է բռնկվել։ Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Օրհանգազի-Յալովա ճանապարհին գտնվող զբոսանավերի արտադրամասի պահեստում, որտեղ քիմիկատներ էին պահվում։


Կարճ ժամանակում կրակը տարածվել է։ Ստացված ահազանգից հետո դեպքի վայր են ժամանել բազմաթիվ հրշեջ փրկարարներ։


Հաղորդվում է, որ այս պահի դրությամբ շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները։

1/3052
bottom of page