top of page

«Կիրանցի հարակից բարձունքում ադրբեջանական դրոշ է տեղադրվել»․ գյուղապետ

  • May 28, 2024
  • 1 min read

Այսօր առավոտյան Կիրանցի գյուղի կամրջի վերևի հատվածում հայտնվել է ադրբեջանական դրոշ։ Լուրը «Թերթ»-ին փոխանցել է Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը։


«Որտեղ տեղադրված է մեր դրոշը, դրա հակառակ կողմում իրենց դրոշն է։ Իրենց սահմանապահները, նրանց շարժը գյուղից տեսանելի է, մեր սահմանապահներից ուղիղ գծով մոտ 200 մետր հեռավորության վրա են գտնվում։ Բայց այդ հատվածում ձոր է իջնում, հետո բարձրանում, այդ բարձունքին իրենց դրոշն է հիմա։ Գյուղի հատված դեռ չեն եկել, ճանապարհը աշխատում է, մինչև նոր ճանապարհ կառուցեն, ժամկետը կարծեմ մինչև հուլիսի 24-ն է»,- ասել է նա։

1/3320
bottom of page