top of page

ԱԱԾ գեներալը պնդում է, թե Կիրանցի հացատանն ընթրողն ինքն է եղել

May 18, 2024
1 min read

Ինչպես հայտնել ենք, երեկ` մայիսի 17-ին, անհայտ անձինք ճաշել են Կիրանցում գտնվող հացատանը, իսկ նրանց հանգիստը հսկել են զինված անձինք: Թե ովքեր են եղել հացատան հյուրերը, այդպես էլ չի հաջողվել պարզել:

Այսօր լրագրող Անի Գևորգյանի հետ զրույցում ԱԱԾ գեներալը պնդել է, թե միայն ինքն է եղել հացատանը, ինչին ի պատասխան լրագրողը հակադարձել է. «Որ մենակ դուք լինեիք, ինձնից չէիք թաքնվի ու զինված թիկնապահների ետևում չէիք ճաշի»:

1/3639
bottom of page