top of page

«Հայկական տարածքներն են ադրբեջանական տիրապետության տակ և ոչ՝ հակառակը»․ Մեսրոպ Առաքելյան

Apr 12, 2024
1 min read

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում քարտեզ է հրապարակել՝ կից գրառմամաբ․ «Սա Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքում ներկայացված Տավուշի մարզի քարտեզն է։Քարտեզում սև կետերով նշել եմ այն 4 գյուղերի տեղակայումը, որոնք իշխանությունները համարում են ադրբեջանական տարածք։ Քարտեզից ակնհայտ է, որ հայկական բազմաթիվ տարածքներ են տարիներ շարունակ գտնվում ադրբեջանական ժամանակավոր տիրապետության տակ և ոչ թե հակառակը։ Նամակով դիմել եմ կառավարությանը՝ իմանալու՝ արդյո՞ք Հայաստանի Հանրապետության տիրապետության ներքո կան տարածքներ, որոնք գտնվում են մարզի պաշտոնական քարտեզից դուրս հատվածներում և հաստատելու, որ իմ կողմից նշված սև կետերով տարածքները Ադրբեջանի կողմից պահանջվող 4 գյուղերն են։ Ի դեպ, նույն սահմաններով քարտեզ տեղեկայված է ՏԿԵՆ նախարարության ենթակա Ճանապարհային դեպարտամենտի կայքում»։

1/3639
bottom of page