«Վեհափառի ամանորյա խոսքերի հետևում հստակ զգացվում է այն հայեցակարգի շունչը, որը մեր Եկեղեցին որդեգրել է 5-րդ դարում». Ռուբեն Մելիքյան
- Lilit

- Jan 1
- 1 min read

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը շատ հավանեցի։ Այս հորդորը հատկապես սրտիցս էր. «Սերն առ Հայրենի, առ մեր ժողովուրդը և Մայր Եկեղեցին դարձնենք առանցքը մեր կյանքի, ներշնչող ուժը խիզախումների ու հանձնառությունների, իմաստավորումը ամե՛ն զոհողության»։ Ի՜նչ գեղեցիկ խոսքեր են։
Բայց գեղեցիկ խոսքեր շատ ենք լսել, մինչդեռ այս խոսքերի հետևում հստակ երևում է Լուսավորչի գահի 131-րդ գահակալի անձնական օրինակը։ Այս գեղեցիկ խոսքերի հետևում հստակ զգացվում է այն հայեցակարգի շունչը, որը մեր Մայր Եկեղեցին որդեգրել է դեռևս 5-րդ դարում. «Վասն Հաւատոյ, վասն Հայրենեաց»»:




















