«Կանթեղ շաբաթաթերթ»-ը կլուծարվի
- Lilit

- 12 hours ago
- 1 min read

Կառավարությունը ցանկանում է լուծարել «Կանթեղ շաբաթաթերթ» փակ բաժնետիրական ընկերությունը։ Նախագիծն ընդգրկված է գործադիրի դեկտեմբերի 25-ի նիստի օրակարգում։
Ըստ «Կանթեղ շաբաթաթերթ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության՝ ընկերությունը ստեղծվել է ՀՀ Արագածոտնի մարզպետարանի 2001թ. ապրիլի 10-ի թիվ 12 որոշմամբ: Ընկերության գործունեության հիմնական տեսակը հրատարակչային գործունեության իրականացումն է:
Համաձայն ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի տրամադրած տեղեկատվության՝ «Կանթեղ շաբաթաթերթ» փակ բաժնետիրական ընկերությունը 2018 թվականից գործունեություն չի իրականացնում և չունի գրանցված աշխատակիցներ։ Ընկերությունը 03.10.2017 թվականից հաշվարկ-հաշվետվություններ չի ներկայացրել ՊԵԿ։ Ընկերության տնօրենը ազատվել է պաշտոնից 2018 թվականի հուլիսի 19-ին՝ ՀՀ Արագածոտնի մարզպետի թիվ 84 կարգադրության հիման վրա։
Ընկերության նախկին տնօրենը մահացել է և անհնարին է դարձել փաստաթղթերի մասին որևէ տեղեկատվության ձեռքբերումը։ Ընկերության գույքի մասին տեղեկատվություն առկա չէ և գույք չի հայտնաբերվել։




















