ԱՄՆ-ն ամբողջությամբ արգելել է յոթ երկրների քաղաքացիների մուտքը երկիր
- Lilit

- 2 hours ago
- 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2026 թվականի հունվարի 1-ից ևս յոթ երկրների քաղաքացիների համար սահմանել է Միացյալ Նահանգներ մուտքի լիակատար արգելք։ Այս մասին համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայքում։
Ըստ հայտարարության՝ պահպանվել է ԱՄՆ մուտքի արգելքը Աֆղանստանի, Հայիթիի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Մյանմարի, Կոնգոյի Հանրապետության, Սոմալիի, Սուդանի, Չադի, Հասարակածային Գվինեայի և Էրիթրեայի քաղաքացիների համար։ Բացի այդ, մուտքի լիակատար արգելք է սահմանվել Բուրկինա Ֆասոյի, Մալիի, Նիգերի, Հարավային Սուդանի և Սիրիայի քաղաքացիների նկատմամբ։
Հրամանը նաև արգելում և սահմանափակում է ԱՄՆ մուտքը «Պաղեստինի ինքնավարության փաստաթղթերով ճանապարհորդող անձանց» համար։ Լիակատար արգելք է սահմանվել նաև Լաոսի և Սիեռա Լեոնեի քաղաքացիների համար, որոնք նախկինում ենթարկվում էին մասնակի սահմանափակումների։
Մասնակի մուտքի սահմանափակումներ են կիրառվել Անգոլայի, Անտիգուայի և Բարբուդայի, Բենինի, Կոտ դ'Իվուարի, Դոմինիկայի, Գաբոնի, Գամբիայի, Մալավիի, Մավրիտանիայի, Նիգերիայի, Սենեգալի, Տանզանիայի, Տոնգայի Թագավորության, Զամբիայի և Զիմբաբվեի քաղաքացիների համար։ Միևնույն ժամանակ սահմանափակումները մասամբ մեղմացվել են Թուրքմենստանի համար, և ԱՄՆ-ն թույլատրում է այդ երկրի քաղաքացիների մուտքը ոչ ներգաղթային վիզաներով։
Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդմամբ՝ սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն 2026 թվականի հունվարի 1-ից։




















