top of page

Ուրասար և Կաթնաղբյուր բնակավայրերի միջակայքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 30, 2025
  • 1 min read


Նոյեմբերի 29-ին, ժամը 18։59-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ուրասար և Կաթնաղբյուր բնակավայրերի միջակայքում նկատվել է ծուխ։ Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և երկու օպրատիվ խումբ։

Պարզվել է, որ այրվում է խոտածածկ տարածք։

Նոյեմբերի 30-ին Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են մեծ թվով փրկարար ուժեր, էկոպարեկեր, «Լոռե» փրկարարական ջոկատի կամավորներ և բնակիչներ։

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

1/3119
bottom of page