Հաճելի էր վարչապետի կողմից ընտրվել որպես միակ արտիստ՝ ելույթ ունենալու ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովի ժամանակ․ Իվետա Մուկուչյան
- Lilit

- Nov 23
- 1 min read

Երգչուհի Իվետա Մուկուչյանն Ինստագրամի իր էջի սթորի բաժնում հոլովակ է հրապարակել և կից գրել․
«Եկեք չքաղաքականացնենք, բայց հաճելի էր վարչապետի կողմից ընտրվել որպես միակ արտիստ՝ ելույթ ունենալու ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովի ժամանակ՝ 7,000 քաղաքական գործիչների համար»։
Մեկ այլ հրապարակմամբ երգչուհին նշել է․
«Մեր երկրի ղեկավարն այսօր ֆորում է անցկացրել բոլոր քաղաքական կուսակցությունների հետ, և ես պատիվ ունեցա ելույթ ունենալ որպես միջոցառման միակ երաժշտական մաս»։




















