Փեզեշքիանը մեկնել է Բեռալուս՝ Լուկաշենկոյի հետ հանդիպման․ մանրամասներ
- Lilit

- Aug 20
- 1 min read

Իրանի նախագահը ժամանել է Բելառուս։ Այս մասին հաղորդում է Բելառուսի պետական լրատվական գործակալությունը՝ BelTA-ն։
Բելառուսի նախագահը ընդգծել է իր երկրի պատրաստակամությունը համագործակցել Իրանի հետ բոլոր ոլորտներում՝ սկսած սննդամթերքի մատակարարումից մինչև ռազմատեխնիկական համագործակցություն։
«Այստեղ գաղտնիքներ չկան։ Մենք ոչ մեկի դեմ չենք, մենք ամեն ինչ անում ենք երկու երկրների ժողովուրդների բարօրության համար»,- ասել է նա իր իրանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ։
Պեզեշկյանին դիմավորել են Բելառուսի արդյունաբերության նախարարության ղեկավար, Բելառուս-Իրան տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Անդրեյ Կուզնեցովը, Արտաքին գործերի նախարարության ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Լուկաշևիչը, Թեհրանում Բելառուսի Հանրապետության դեսպան Դմիտրի Կոլցովը և Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավար Սանեյ Ալիռեզան։
Հիշեցնենք, որ նա այցով գտնվում էր Երևանում 18-19-ը։




















