top of page

Մայրը, անչափահաս 3 երեխաները շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում. մանրամասներ

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 8
  • 1 min read

ree

Երկու օր առաջ՝ օգոստոսի 6-ին ավտովթար էր տեղի ունեցել Մարշալ Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում։ Ավտոմեքենայի պայթյունից 6 տուժած տեղափովել էր «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»։

Ավտոմեքենայի մեջ եղել են ընտանիքի անդամներ՝ 3 անչափահաս երեխա, նրանց ծնողները և տատիկը։

«Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի» տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանից տեղեկացանք, որ երեխաները և մայրը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում, իսկ ընտանիքի հայրը տեղափոխվել է պալատ: Տատիկը ի սկզբանե եղել է այրվածքային բաժանմունքում։

Նրանց բոլորի վիճակը գնահատվում է կայուն ծանր։

Հիշեցնենք, Առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր, որ տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծանր: 1-ը գտնվում է այրվածքային բաժանմունքում, վերջինիս վիճակը միջին ծանրության է:

1/3027
bottom of page