top of page

Միրզոյանը Վաշինգտոնից ֆեյսբուքյան ուղերձ է հղել․ «Ձե'ր համար, երեխեք»

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 8
  • 1 min read

ree

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում ԱՄՆ մեկնած Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում Ֆեսյբուք է «մտել» ու գրառում արել․

«Հայաստանի Հանրապետության համար։

Ներկայի ու ապագայի համար։

Ձե'ր համար, երեխեք»։


Ինչպես հայտնի է, այսօր Վաշինգտոնում Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա ԱՄՆ նախագահի հետ, ապա եռակողմ հանդիպում կկայանա Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Ենթադրվում է, որ հանդիպման արդյունքներով կստորագրվի փաստաթուղթ։ Բացի այդ, հնչում են նաև մտահոգություններ, որ համաձայնություն է տրվելու Հայաստանի տարածքով Ադրբեջանին «միջանցք» տրամադրելուն։   

1/3012
bottom of page