top of page

Օկուպացված Արցախում Ալիևի մասնակցությամբ գլոբալ մեդիա ֆորում է անցկացվում

  • Jul 19, 2025
  • 1 min read

Oկուպացված Շուշիում մեկնարկել է «Թվային անցումներ. տեղեկատվության և լրատվամիջոցների դիմադրողականության ամրապնդում արհեստական բանականության դարաշրջանում» թեմայով երրորդ գլոբալ մեդիա ֆորումը։ Հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ ֆորումին կմասնակցեն 52 երկրից մոտ 140 հյուր, այդ թվում՝ ավելի քան 30 լրատվական գործակալության, 7 միջազգային կազմակերպության, մոտ 80 մեդիա կառույցի, ինչպես նաև այլ մասնագիտացված հաստատությունների ներկայացուցիչներ։

Արդեն սկսվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը օկուպացված Շուշիի գլոբալ մեդիա ֆորումի մասնակիցների հետ։

1/3216
bottom of page