top of page

Մեսսին դուբլ է ձևակերպել MLS-ի հինգերորդ անընդմեջ խաղում

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 13
  • 1 min read

ree

«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին MLS-ի առաջնությունում երկու գոլ է խփել «Նեշվիլի» դեմ խաղում։

Այսպիսով, Մեսսին երկու գոլ է խփել MLS-ի հինգերորդ անընդմեջ խաղում։ Դրանից առաջ նա երկու գոլ խփել էր «Մոնրեալի» (3:2, 4:1), «Կոլամբուսի» (5:1) և «Նյու Ինգլենդ Ռևոլյուշնի» (2:1) դեմ խաղերում։

Մեսսին այս ցուցանիշով մրցաշարի ռեկորդ է սահմանել. ավելի վաղ նա դարձել էր առաջին ֆուտբոլիստը, ով չորս անընդմեջ խաղում խփել էր առնվազն երկու գոլ։

Մեսսիի գոլերի շարքը մրցաշարում հասել է վեց խաղի։ Ընդհանուր առմամբ, նա այս ընթացքում խփել է 11 գոլ։ MLS-ի պատմության մեջ նման բան միայն վենեսուելացի հարձակվող Ժոզեֆ Մարտինեսին է հաջողվել 2018 թվականին, երբ նա խաղում էր «Ատլանտայի» կազմում։

Մեսսին MLS-ի ընթացիկ մրցաշրջանում 16 խաղում խփել է 16 գոլ։ Նա ռմբարկուների ցուցակում առաջին տեղը կիսում է «Նեշվիլի» անգլիացի հարձակվող Սեմ Սարիջի հետ։

«Նեշվիլի» դեմ խաղն ավարտվել է 2:1 հաշվով՝ «Ինտեր Մայամիի» օգտին։ Թիմը 19 խաղից հետո Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ տեղը՝ 38 միավորով։

Սակայն, «Ինտեր Մայամին» 2-3 խաղ պակաս է անցկացրել մրցակիցներից, քանի որ մասնակցել է ակումբային աշխարհի առաջնությանը, որտեղ հասել է մինչև 1/8 եզրափակիչ։

1/3012
bottom of page