Դատարանը երկու ամսով կալանավորեց Սամվել Կարապետյանին
- Lilit
- Jun 19
- 1 min read

Դատարանը քիչ առաջ հրապարակեց գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի մասին որոշումը։ Դատարանը բավարարել է ՔԿ միջնորդությունը․ գործարարին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացվել։
Սամվել Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը հայտնել է, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով։
Ավելի վաղ, նրան այսօր ձերբակալել էին, Քննչական կոմիտեն նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան: