top of page

Կյանքից հեռացել է ԽՍՀՄ մարշալ Բուդյոննիի որդին

Mar 22, 2024
1 min read

79 տարեկանում մահացել է ԽՍՀՄ և Ռուսաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախկին նախագահ Միխայիլ Սեմյոնի Բուդյոննին, հայտնում է մարզական կազմակերպությունը։ Բուդյոննին ղեկավարել է ձիասպորտի ֆեդերացիան 1984-ից 1993 թվականներին։



Միխայիլ Բուդյոննին քաղաքացիական պատերազմի մասնակից, Առաջին հեծելազորային բանակի հրամանատար, ԽՍՀՄ մարշալ Սեմյոն Բուդյոննիի որդին է, գրում է rbc.ru-ն։



«Նա, ինչպես իր հայրը՝ քաղաքացիական պատերազմի ժողովրդական հերոսը, Առաջին հեծելազորային բանակի լեգենդար հրամանատար Սեմյոն Միխայիլի  Բուդյոննին, իր ամբողջ կյանքը նվիրել է սիրելի գործին», - ասել են կազմակերպությունից:

1/3639
bottom of page