top of page

Մեր ակունքներում կնոջ նկատմամբ վերաբերմունքը բոլորովին այլ է եղել. Աննա Հակոբյան

  • 4 hours ago
  • 1 min read

Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ընտանեկան բռնությունը դատապարտող հերթական տեսանյութն է հրապարակել:

Նա նկատել է, որ մեր ակունքներում կնոջ նկատմամբ վերաբերմունքը բոլորովին այլ է եղել. համոզվելու համար պարզապես պետք է նայել միջնադարյան պատմիչների գրերը:

Հակոբյանը նաև նկատել է, որ պատմության մեջ հայ կնոջ դերը այլ է եղել, նրա ազդեցությունը՝ ևս, և մեր արմատներում տեղ չի եղել կնոջ նկատմամբ բռնությունը:

«Մեր արմատները այլ են, մեր արմատներում տեղ չունեն կնոջ նկատմամբ անարգանքը, բռնությունն ու նվաստացումը։

Սիրելի՛ կանայք, հավատարիմ ակունքներին՝ այլևս չենք հանդուրժում»,- շեշտել է նա:

1/3584
bottom of page