top of page

Ադրբեջանի խորհրդարանում առաջարկել են Նիկոլ Փաշինյանին Բաքու հրավիրել

  • Writer: Lilit
    Lilit
  • May 7, 2024
  • 1 min read
ree

Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջը Բաքվի համար ԱՄՆ Կոնգրեսի պատժամիջոցներից խուսափելու «ելքը» գտել է, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Երեքշաբթի, ելույթ ունենալով լիագումար նիստում, նա առաջարկել է Հայաստանի վարչապետ Փաշինյանին հրավիրել Բաքու, որպեսզի «մեր քաղաքական թշնամիների և պատժամիջոցների կողմնակիցների համար Ադրբեջանի ճանապարհն ընդմիշտ փակվի»:


Ըստ նրա՝ ԱՄՆ Կոնգրեսում պատժամիջոցների գաղափարը «բխում է այն նույն խմբերից, որոնք 1992 թվականին նախաձեռնել են 907-րդ ուղղման ընդունումը»։

bottom of page