top of page

Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնտեսվարը վնաuվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 7
  • 1 min read

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Անիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Գլխի գագաթային հատվածի ջնջխված, կտրված վերք» ախտորոշմամբ «Մարալիկ» առողջության կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Ղազարյանի գլխավորությամբ։



Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Շիրակի մարզի բնակիչ 75-ամյա Սարգիս Պ․-ն է, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 13։00-ի սահմաններում է Մարալիկի Ինդրա Պողոսյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի բակում տանիքի սառցե բեկորները պոկվելու և գլխին ընկնելու հետևանքով:



Գ․ Շամշյանի տեղեկություններով Սարգիս Պ․-ն աշխատում է թիվ 1 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ում, որպես տնտեսվար։

1/2679
bottom of page