top of page

Էդ որ արցախահայերին էթնիկ զտման են ենթարկել, բա ո՞նց է եղել՝ մեր արցախցի գործընկերները էթնիկ զտման չեն ենթարկվել. Փաշինյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Feb 12
  • 1 min read


ree

«Մեր գործընկերները որ ասում են՝ արցախահայերը ըսենց, արցախահայերը ընենց, իրենք արցախահայե՞ր չեն։ էդ որ արցախահայերն էթնիկ զտման են ենթարկվել, բա ո՞նց է եղել՝ իրենք էթնիկ զտման չեն ենթարկվել»,- Աժ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով նախորդ հարց տվողին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին։

Ընդդիմադիր խմբակցության շարքերից հակադարձումներ հնչեցին։

«98-ին, դեռ մի բան էլ ավելի, Երևանում էլ, մնացած բոլոր տեղերում էլ տուն տեղ, բիզնես, միլիոններ ունեիք»,-արձագանքեց Փաշինյանը։

Տեղից Գեղամ Մանուկյանը հարց տվեց Նիկոլ Փաշինյանին՝ ինքն ինչո՞ւ Իջևանում չի մնացել։

«Չէ, ես էդ չեմ ասում, ես ուրիշ բան եմ ասում...Էթնիկ զտման մասին եք խոսում․ բա ձեզ ո՞վ է էթնիկ զտման ենթարկել, որ դուք 90-ականներից Հայաստանում եք։ Առանց էթնիկ զտման ենթարկվելու՝ եկել եք և ի՞նչ եք արել․ այո, Սադարակում բանակցել եք այն, ինչ բանակցել եք, մեզ էլ ասում եք՝ ճանաչեցիք։ Դո՛ւք ճանաչեցիք»,-ասաց Փաշինյանը։

Ապա շարունակեց. «Ազնվության համար ասեմ, որ ուզենայիք էլ,  չէիք կարող չճանաչել։ Ոչ թե կարողացել եք՝ չեք արել, այլ, որ ուզենայիք էլ, չէիք կարող»,-ասաց նա։

1/3014
bottom of page