top of page

Փաշինյանը վաղը կմեկնի Դավոս. Ալիևն արդեն այնտեղ է

  • Jan 22, 2025
  • 1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը՝ հունվարի 23-ին, կմեկնի Դավոս, որտեղ կմասնակցի համաշխարհային տնտեսական ֆորումին։ Վարչապետի խոսնակի փոխանցմամբ՝ Փաշինյանը Դավոսում կմասնակցի պանելային քննարկումների։

Ադրբեջանի նախագահն արդեն Դավոսում է։ Հայկական կողմը որեւէ բան չի հաղորդել Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին:

Նշենք, որ Շվեյցարիայի Դավոս քաղաքում հունվարի 20-ին մեկնարկել է Համաշխարհային տնտեսական ֆորումը), որը կտեւի մինչեւ հունվարի 24-ը:

Սպասվում է, որ միջոցառմանը կմասնակցեն շուրջ 3 հազար հյուրեր ավելի քան 130 երկրներից։ Մոտ 350 պաշտոնյաներ, այդ թվում՝ 60 պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ բոլոր կարեւոր շրջաններից նույնպես ներկա կլինեն Դավոսում։


bottom of page